Ուկրաինայում դատի են տվել Պորոշենկոյին
Ուկրաինացի իրավաբան Ռոման Լիխչաևը հայց է ներկայացրել Ուկրաինայի ադմինիստրատիվ դատարանը պահանջով չեղարկել երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի` ռուսական կայքերի դեմ պատժամիջոցներ սահմանելու հրամանագիրը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Նրա խոսքրերով` կայքերի արգելափակումը հակասահմանադրական է, քանի որ սահամանափակում է խոսքի և մտքի ազատության իրավունքը:
«Եվ բանն ամենևին էլ «ВКонтакте»-ի և «Одноклассники»-ի մեջ չէ: Հարցը ազատության սահմանափակումն է: Եվ վաղը ի՞նչ է, արգելվելու է մտածե՞լ, «շնչե՞լ»:Չէ որ մենք երկրի ենք, որը շարժվում է դեպի Եվրոպա, սակայան անում ենք այն, ինչ անում է Հյուսիսային Կորեան»,- գրառել է իրավաբանի ֆեյսբուքյան իր էջում: