Ջոնի Դեփը հանուն իր սիրելիի պատրաստ է թողնել խմելը
Ջոնի Դեփը, չնայած 50-տարեկան է, սակայն խենթի պես սիրում է իր կողակցին: Նա որոշակի հակում ունի խմիչքի նկատմամբ, ինչպես նաև «Wino forever» դաջվածք է արել: Հանուն իր սիրելիի պատրաստ է թողնել խմելը: Նրա ընտրյալը 27-ամյա դերասանուհի Էմբեր Հերդն է: Ջոնի Դեփը հանուն իր սիրելիի պատրաստ է հրաժարվել իր վատ սովորություններից:
Նրա մտերիմներից մեկը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է. «Էմբերին դուր չի գալիս, երբ Ջոնին խմում է, քանի որ նա նույնիսկ սպառնացել է, որ կբաժանվի: Ջոնին շատ է սիրում նրան և ամեն ինչ կանի, որպեսզի իր սիրելին իր կողքին մնա: Շնորհիվ ընկերուհու Ջոնի Դեպն անգամ թողել է ծխելը: Նա ակտիվ և առողջ կյանք է վարում հանուն իր սիրելիի»: