ԱՄՆ զորքերը չեն դիմացել Ռուսաստանի սահմանի ցրտին
Նորվեգիայում որոշ ժամանակ առաջ անցկացված զորավարժությունների ընթացքում արկտիկական համազգեստով ամերիկյան զորքերը սառել են: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Defense News»-ին:
« Joint Viking 2017» զորավարժություններին, որոնք անցկացվել են ռուս-նորվեգական սահմանի մոտակայքում, մասնակցել են նաև շուրջ 200 ամերիկյան զինծառայող: Պարզվել է, որ իրենց համազգեստը չի պահպանում 45 աստիճանից ցածր ջերմաստիճան:
«Նրանք մտածում էին, թե տաք կլինի, և չեն մրսի այդ ծավալուն հագուստներով, սակայն իրականում իրենք սարսափելի մրսում էին»,- մեկնաբանել է զինվորական ձմեռային համազգեստի շվեդական արտադրող «Torraka» (Taiga)-ի ներկայացուցիչ Յոնաս Ռայդեմը: