Իրանում կոչ են անում մասնակցել ընտրություններին
Իրանում անցկացվում է նախագահական ընտրություններից առաջ վերջին նախընտրական քարոզչությունը: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Թեհրանում կոչերով և ցուցատախտակներով փողոց են դուրս եկել հազարավոր ընտրողներ, ովքեր երկրի բնակիչներին կոչ են անում մայիսի 19-ին մասնակցել ընտրություններին:
Նախագահի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ: Հարցումների համաձայն՝ հիմնական պայքարն ընթանալու է նրանցից երկուսի միջև: Նրանցից մեկն Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին է, իսկ մյուս թեկնածուն՝ նախկին նահանգապետ Իբրահիմ Ռայիսին: Հաղթանակ կտանի նա, ով կհավաքի ձայների 50 տոկոսից ավելին: Եթե թեկնածուներից ոչ ոքին դա չհաջողվի, կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը: