Թրամփը դժգոհել է, որ իր հետ անարդար են վերաբերվում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է, որ Նահանգներում ոչ մի ուրիշ քաղաքական գործչի հետ այդքան վատ և անարդար չեն վարվել, ինչպես իր հետ: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Կոնեկտկուտում Ճանապարհային պահպանության ակադեմիայի շրջանավարտների հանդիպման ժամանակ Թրամփը պատմել է, որ ծառայում է ամերիկացի ժողովրդին, ոչ թե վաշինգտոնյան ԶԼՄ-ներին:
Նախագահը նախկինում նույնպես նշել է, որ լրագրողները հատուկ են հրապարակում ոչ արժանահավատ տեղեկություններ: 2017 թ.-ի մարտին Թրամփը «CNN», «NBC» հեռուստաալիքներն ու «New York Times» թերթն անվանեց «ազգի թշնամիներ»: