ԱՄՆ սենատորները Անկարայից պահանջել են ներողություն խնդրել Վաշինգտոնում տեղի ունեցած բախման համար
Ամերիկացի սենատորները Անկարայից պահանջել են ներողություն խնդրել նախօրեին Վաշինգտոնում Թուրքիայի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած բախման համար: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «The Hill»-ին:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք բռնությունը, որը տեղի ունեցավ Վաշինգտոնում՝ Թուրքիայի դեսպանատան մոտակայքում»,- ասվում է հանրապետական սենատորներ Մարկո Ռուբիոյի, Թեդ Քրուզի, Թոմ Քոթթոնի և Մայք Լիի հայտարարության մեջ:
Նրանց խոսքով՝ Թուրքիայի պատկան մարմինների կողմից նման պահվածքը վիրավորում է ԱՄՆ սահմանադրությամբ ամրագրված ամերիկյան արժեքները: