Բրիտանական ԶԼՄ-ները վախեցել են «երկնքից ընկնող ռուսական տանկերից»
Բրիտանական լրատվամիջոցները ռուսական նոր օդապարիկային համակարգը «սարսափելի զինվորական զորավարժություն» են անվանել: Համակարգի փորձարկման մասին նյութը հրապարակել է «Daily Star»-ը: Այս մասին գրում է «Российская газета»-ն:
Հոդվածում լրագրողը գրում է, որ «ռուսական տանկերը հենց երկնքից էին ընկնում»: Հեղինակը վարժություններն անվանել է «ՆԱՏՕ-ի բանակի դեմ կռվի փորձ» և «երրորդ համաշխարհային պատերազմի պատրաստություն»:
Ռուսական պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ փորձարկման ժամանակ առաջին անգամ մեծ բարձրությունից՝ 800 մետրից փորձարկել են առավելագույն ծանրաբեռվածությամբ վայրէջքներ: Իրականում Ռյազանի շրջանում «Ил-76» ինքնաթիռների և օդապարիկների վայրէջքներ են տեղի ունեցել, այլ ոչ թե տանկերի: ՌԴ ՊՆ-ն ենթադրում է առնվազն 20 այդպիսի փորձարկումներ իրականացնել: