Ռուսաստանն ինչքան շուտ հասկանա, որ առհավետ կորցրել է Ադրբեջանին, այդքան լավ իր համար
Ադրբեջանական հանրապետության պետական վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ ԱՀ-ի համար ամենամեծ ու վստահելի գործընկերը Եվրամիությունն է։
Դե հիմա Ռուսաստանն ինչքան ուզում է թող մեջտեղից ճղի իրեն, Բաքվի սուլթանիկի պատուհանի տակ սերենադներ երգի, թեթևաբարո կնոջ նման սեթևեթի, տարբեր տեսակի ժամկետանց քարոզիչների ու տեսաբանների ուղարկի Բաքու՝ խավիար ուտելու, ձեռի հետ էլ Հայաստանի ու Արցախի դարդերով տապակվի, միևնույնն է, մերժվելու է։
Ռուսաստանն ինչքան շուտ հասկանա, որ առհավետ կորցրել է Ադրբեջանին և այս տարածաշրջանում ընդամենը մեկ վստահելի գործընկեր ունի, այդքան լավ իր համար։
Ահարոն Վարդանյան. Ֆեյսբուք