Քարդաշյանների դիմահարդարը՝ գեղեցկության գաղտնիքների մասին
Աստղային դիմահարդար Ջոբս Բոնելլին առանցքային դեր է ունեցել Քարդաշյաններ քույրերի կյանքում: Քիմի իդեալական դիմահարդարումը և արծաթագույն վարսերը նրա շնորհքն են: Իր վերջին հարցազրուցներից մեկում նա պատմել է աստղային ընտանիքի դիմահարդարման մասին: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Ես քիչ եմ կոսմետիկա օգտագործում, սակայն այն, ինչ ես եմ անում, ձևափոխման ենթարկող դիմահարդարումն է: Կոնտուրինգի շնորհիվ, օրինակ, ես կարողանում եմ ստեղծել Քլոեի գեղեցիկ քիթը: Ոչ, նա պլաստիկա չի արել, դա դիմահարդարումն է»,- ասել է նա:
««Instagram»-ի մոդելների դեմքին տոննաներով դիմահարդարում է արվում, ես արդեն հոգնել եմ դրանից: Սա ինչ-որ համաճարակ է: Ես բնականի կողմնակիցն եմ: Մարդիկ ֆիլտրերից և ֆոտոշոփից կախված են դարձել: Ես հասկացել եմ, որ դիմահարդարումն աշխարհում չպետք է իդեալական լինի»,- հավելել է նա: