Թուրքիայում արհեստական ինտելեկտով ԱԹՍ են ստեղծել
Թուրքիայում ստեղծվել են անօդաչու թռչող սարքերի համար արհեստական ինտելեկտով կառավարման ավտոմատ համակարգեր: Այս մասին գրում է «Российская Газета»-ն՝ հղում տալով «Anadolu» թուրքական պետական լրատվական գործակալությանը:
Ստեղծված համակարգն աամփոփում է տեղեկությունները, որոնք հաղորդում են բազմաթիվ աղբյուրներից, վերլուծում և մշակում է այն: Հետո ԱԹՍ-ն դրա հիման վրա ավտոմատ կերպով որոշում է ընդունում ցամաքային ծառայություններից առաջադրանքը կատարելու մասին:
Նշենք, որ ավելի վաղ թուրք մասնագետները ստեղծել էին Թուրքիայում առաջին «հարվածային դրոնը», որը, համակարգչային համակարգից առաջադրանքը ստանալով, առանց մարդու մասնակցության վերլուծում է ստացված տեղեկությունները և հարձակվում թիրախների վրա:
Ինչպես նշել են փորձագետները, տակտիկա-տեխնիկական հատկությունների շնորհիվ համակարգերը կարող են մասնակցել ահաբեկչությունների դեմ պայքարին: