Կա՛մ բութ են, կա՛մ վտանգավոր. Պուտինը՝ Թրամփի «գաղտնիքների» մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսական իշխանությունները պատրաստ են ԱՄՆ Սենատին ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի խոսակցության ձայնագրությունը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Այսպիսի առաջարկություն է արել Վլադիմիր Պուտինը Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպումն ամփոփելիս: Դա կարող է արվել նրա համար, որպեսզի հերքվեն գաղտնի տեղեկության մասին լուրերը, որոնք իբր Թրամփը կարող էր ներկայացնել Լավրովին:
Պուտինի խոսքով՝ «ԱՄՆ-ում զարգանում է քաղաքական շիզոֆրենիա»: «Նրանք, ովքեր խոսում են այդ անհեթեթության մասին, կամ բութ են, կամ վտանգավոր: Նրանք վնաս են հասցնում ԱՄՆ-ին՝ բացահայտելով արտաքին քաղաքական իրավիճակը»,- նշել է ՌԴ նախագահը: