Թուրքիայում վթարի է ենթարկվել սիրիահայերին տեղափոխող ավտոբուսը
Հունիսի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայի Հանրապետությունում վթարի է ենթարկվել սիրահայերին Հալեպ տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ:
Պարզվել է, որ ս.թ. հունիսի 14-ին Թուրքիայի Հանրապետության Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երևան - Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, ինչից տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:
Ստացված տեղեկատվության համաձայն միկրոավտոբուսում եղել են 9 անձ, որոնց թվում եղել են ՀՀ քաղաքացիներ:
Միկրոավտոբուսի տուժածներից ՀՀ քաղաքացի Տիլա Պապիկյանը (ծնվ.1991 թ.), ում առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, ս.թ. հունիսի 16-ին տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մնացած տուժածներին Թուրքիայի Հանրապետությունում ցուցաբերվել է համապատասխան օգնություն, և նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: