Հայտնի է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը
Ֆրանսիայում հայտնել են կառավարության նոր կազմի մասին, որը կգլխավորի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը:
Ինչպես պարզաբանվում է, երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել պաշտպանության նախկին նախարար Ժան-Իվ լե Դրիանը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նոր վարչապետ Էդուարդ Ֆիլիպը պարզաբանել էր, որ ընդունել է կառավարությունը գլխավորելու առաջարկը երկրում «ունիկալ իրավիճակի» պատճառով: