Ինչու էին քրիստոնյաները դառնում մուսուլման
Հայ Եկեղեցու պատմության դասագրքերում չի խոսվում ներքրիստոնեական հալածանքների մասին. քաղքեդոնական-հակաքաղքեդոնական, միաբնակ-նեստորական և այլն, որի հետևանքով բազմաթիվ հայեր դարձան վրացիներ, թուրքեր, ադրբեջանցիներ` մասնավորապես մեզ սահմանակից Գերանբոյի շրջանի այրումները` նախկին հակաքաղքեդոնական հայեր, իսլամ ընդունած պավլիկյանները ու թոնդրակեցիներր և այլն:
Կարելի է հիշել, թե ինչպես էին 17 դարում Էջմիածնի կաթողիկոսները հալածում էին Նախիջևանի ու Վրաստանի հայ կաթոլիկներին և այլն:
Շատ հետաքրքիր մի պատմություն ժամանակին քրիստոնեության ամենագլխավոր աստվածաբանական և քրիստոնեական կենտրոնի` Ալեքսանդրիայի իսլամացման պատմությունից:
Ալեքսանդրայում էին առաջանում հիմնական աստվածաբանական և փիլիսոփայական տեսությունները, որից հետո դրանք դառնում էին քրիստոնեական աշխարհի բանավեճերի պատճառ:
Ալեքսանդրիայի պապերի նմանությամբ Հռոմի եպիսկոպոսները նույնպես իրենց սկսեցին կոչել պապեր` Հռոմի պապեր:
451թ Քաղկեդոնի ժողովի պատճառով (որի հիմնական հրահրողները հենց ալեքսանդրիացիներն էին) սկսվեց քաղկեդոնական-հակաքաղկեդոնական բանավեճերը:
Բյուզանդիայի կասրերը երկար ժամանակ փորձում էին ինչ-որ եղանակներով հաշտեցնել նրանց մի ընդհանուր կոմպրոմիսային բանաձևի միջոցով, կամ էլ մեկ դեպի մեկի կողմը թեքվելով, մեկի դեպի մյուսը, բայց անարդյունք:
Վերջապես Հուստինիանոս I կայսրը որոշեց այդ հարցը լուծել ու սկսեց Ալեքսանդրիայում բռնություններ միջոցով դավանափոխ անել հակաքաղկեդոնականներին: Արդյունքում Ալեքսանդրիայում առաջացան երկու պապեր` Ալեքսանդրիայի քաղկոդոնական ուղղության պապը` հիմնականում հույներ և հակաքաղքեդոնական ուղղության պապը` հիմնականում ղպտիներ:
Երբ 638թ մուսուլման արաբները նվաճեցին Եգիպտոսը, Ալեքսանդրիայի հակաքաղկեդոնականները մեծ ուրախությամբ նրանց առջև բացեցին քաղաքի դռները` որպես ազատագրողների և սկսեցին դաժանագույն կերպով հալածել քաղկեդոնականներին, երկար ժամանակ Բյուզանդիայի կողմից իրենց կրած տառապանքների վրեժը լուծելու համար:
Արդյունքում Ալեքսանդրիայի հակաքաղկեդոնականները ստիպված ընդունեցին իսլամ և սկսեցին (ի տարբերություն արաբների, որոնք բավականին հանդուրժող էին քրիստոնյաների նկատմամբ) դաժանագույն կերպով հալածել ու կոտորել ղպտիներին:
Ստեփան Դանիելյան. Ֆեյսբուք: