ԵՄ-ը կասեցրել է Ուկրաինայի հետ առանց վիզայի համակարգը
Ուկրաինայի քաղաքացիների համար ԵՄ մուտք գործելու առանց վիզայի համակարգի մասին օրենսդրությունում փոփոխություններ են արվել: Այս մասին գրում է «Известия»-ն:
Փոփոխությունները հաստատվել են Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանու և Մալթայի Ներքին գործերի նախարար Կարմելո Աբելայի ստորագրությամբ:
Փոփոխության հաստատմանը ներկա է եղել Ուկրաինայի նախարար Պյոտր Պորոշենկոն: Ուկրաինացիներն առանց վիզայի ԵՄ կկարողանան այցելել միայն 20 օր անց:
Միևնույն ժամանակ, ԵՄ Խորհուրդը հայտնել է, որ Եվրամիությունը Ուկրիանայի հետ առանց վիզայի համակարգը կկասեցնի միգրացիայի և անվտանգության հետ կապված խնդիրների առկայության պարագայում: