Ռուսական սոցկայքերի արգելափակումը հակասում է լրատվամիջոցների ազատության մասին օրենքին. Եվրոպայի Խորհուրդ
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբերն Յագլանդը իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայի նախագահի կողմից ստորագրված ռուսական սոցկայքերի արգելափակաման մասին հրամանագրի վերաբերյալ: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն:
«Սոկայքերի արգելափակումը հակասում է խոսքի ազատությանն ու ԶԼՄ-ների ազատության մասին օրենքին», - ասել է Եվրոպայի Խորհուրդի գլխավոր քարտուղարը:
«Ավելին դա հակասում է ընդհանուր համաչափության սկզբունքներին», - հավելել է Յագլանդը: