Այսօր այստեղ համատարած գաղթ է.Արմեն Մարտիրոսյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, խոսելով արտագաղթի մասին, հայտնեց, որ վերջերս արտագաղթի հարցում մեղադրում են իրենց:
«Շատ եմ լսել, որ Հայաստանի այս վիճակի համար մեղադրում են ընդդիմությանը, հատկապես՝ մեզ»:
Նա հայտնեց որ կարողանում է տարբերել «խոպանչուն» և այստեղից գաղթողին: «Այսօր այստեղ համատարած գաղթ է: Սա քաղաքական խնդիր է»,-նկատեց Մարտիրոսյանը հավելելով, որ մարդիկ այստեղից արտագաղթում են անարդարության հետևանքով:
Նա լրագրողներին պատմեց, որ Հոլանդիայում նմանատիպ կարծիք էր լսել. «Հայերի հետ կապված խնդիր չունենք, հինգ տարում ձուլվում և հարմարվում են, եթե նույնիսկ իրենք չէ, ապա իրենց երեխաները մաքուր հոլանդացի են դառնում»: