7-ամսյա գործադիրի կատարողականը
Նախորդ տարվա սեպտեմբերին ձևավորված գործադիր մարմինը չնայած կարճ ժամանակահատվածին գնաց մի շարք փոփոխությունների, որոնք հիմք ստեղծեցին հետագա զարգացումների համար:
Այդպիսի քայլերից կարելի է առանձնացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը, ինչի արդյունքում ջերմոցային տնտեսությունները և վերամշակող արդյունաբերությունը զարգացման նոր լիցքեր ստացան: Վերջիններիս համար պետությունը սահմանել էր նաև արտոնյալ սակագներ:
Դրական փոփոխություններ նկատվեցին նաև պետական ոլորտի ծախսերի կրճատման ուղղությամբ: Կրճատվեցին մի շարք կառավարչական հիմնարկեր և ծրագրերի իրականացման գրասենյակներ։
Պետությունը որդեգրեց նաև ներդրումների ավելացման նոր քաղաքականություն, ինչի արդյունքում հավաքագրվեցին մի քանի միլիարդի հասնող ներդրումային ծրագրեր:
Իրականացրած գործողությունների արդյունքում Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական ակտիվությունը կազմեց 6,5 տոկոս:
Սեդա Ադամյան. Ֆեյսբուք: