Կիևը չի պատրաստվում Լուգանսկի և Դոնեցկի տարածքները վերադարձնել ուժային ճանապարհով
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը ասել է, որ Կիևը չի ընդունում ուժային ճանապարհով Լուգանսկի և Դոնեցկի տարածքների վերադարձումը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Սակայն նա համոզմունք է հայտնել, որ Դոնբասի անվերահսկելի տարածքը կվերադարձնեն Ուկրաինայի կառավարության հսկողության տակ:
Ապրիլին Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը կոչ է արել՝ «մետր առ մետր, կիլոմետր առ կիլոմետր շարժվել դեպի արևելք» և ընդգծել, որ «գլխավորը սահմանին չսայթաքելն է»:
Ավելի վաղ Ուկրինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ասել է, որ անվտանգության ուժերը պետք է պատրաստ լինեն հետ վերադարձնելու Ուկրաինայի տարածքները: Նա նաև ասել է, որ Կիևը ունի կոնկրետ պլան վերադարձնելու Դոնբասի տարածքը, միաժամանակ հավելել է, որ Դոնբասի վերադարձը պետք է լինի դիվանագիտական և ոչ ռազմական միջոցներով: