ԱՄՆ-ում էրդողանամետ թուրքերի հարձակումը հայերի, քուրդերի և եզդիների վրա (տեսանյութ)
ԱՄՆ-ում Էրդողանի կատարած այցի ժամանակ Թուրքիայի դեսպանատան մոտակայքում բախումներ են տեղի ունեցել էրդողանամետ թուրքերի և ազգությամբ հայ, եզդի և քուրդ խաղաղ ցուցարարների միջև: Այս մասին հայտնում է «Armenian Weekly»-ն:
Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բախումների հետևանքով 9 մարդ հոսպիտալացվել է, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Բախման արդյունքում 2 մարդ ձերբակալվել է:
Նշվում է, որ բախումների հնարավոր պատճառները Թուրքիայում ընթացող քաղաքական իրադարձություններն են եղել:
Ինչպես նշում է Հայ դատի ամերիկյան հանձնախումբը՝ քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակված Էրդողանամետ ուժերը եղել են հատուկ պատրաստություն անցած անձինք, և հնարավոր է՝ եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից: