Թրամփն ու Լավրովը զրուցել են «Իսլամական պետության» հնարավոր ահաբեկչությունների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ քննարկվել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պլանների մասին՝ առ այն, որ խմբավորումը որոշել է պայթեցնել մարդատար ինքնաթիռ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ըստ որոշ աղբյուրների` «ԻՊ»-ի ահաբեկիչները պատրաստվում են նոութբուքում տեղադրված պայթուցիկ սարքի միջոցով պայթեցնել ԱՄՆ մեկնող օդանավը: ԱՄՆ-ին այս տեղեկությունները հասել են «ԻՊ»-ի շարքերում գտնվող իսրայելցի լրտեսի կողմից:
Ավելի վաղ քննարկվում էր, որ ԱՄՆ-ն արգելել է Եվրոպայից նոութբուքերով չվերթները:
««ԻՊ» ահաբեկչական կազմակերպությունը 2015 թվականի հոկտեմբերին հարվածել էր ռուսական ինքնաթիռին, ինչի հետևանքով սպանվել էր ավելի քան 200 մարդ, և այժմ տեղին է տարածված տեղեկատվությունը փոխանցել և համագործակցության եզրեր գտնել», - ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գերբերտ Մաքմաստերը:
«Լավրովի և Թրամփի հանդիպումը ուղղակի «հրաշալի էր»»,- հավելել է Մաքսմաստերը: