Անջելինա Ջոլին ֆիլմ է նկարահանելու` հայտնի վազորդուհու մասին
Անջելինա Ջոլին իր ֆիլմի նկարահանման համար ընտրում է դերասաններ: Ֆիլմը կոչվում է «Չկոտրվողը»: Ֆիլմի հիմքում ընկած է Լաուրա Հիլենբրենդի գիրքը, որը նվիրված է 1936 թ. Օլիմպիական խաղերին մասնակցած վազորդուհուն: Վազորդուհու անունը Լուի էր: Չնայած նա չէր կարողացել հաղթանակ տանել, սակայն իր ելույթով տպավորել էր Ադոլֆ Հիտլերին: Ենթադրվում էր, որ մարմնամարզուհին կմասնակցի նաև 1940 թ. օլիմպիական խաղերին, սակայն այն հետաձգվել էր պատերազմի պատճառով:
1943 թ. օդանավն ավիավթարի է ենթարկվում, սակայն Լուին այն 3 մարդկանց թվում էր, ովքեր ողջ էին մնացել: Նրանք գերի էին ընկել Տոկիոյում' ճապոնացիների մոտ: 2 տարի հետո կարողացել են ազատվել գերությունից:
Մարզուհին այժմ 95 տարեկան է և բնակվում է Կալիֆորնիայում:Ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսվեն այս տարվա աշնանը: