Ուկրաինացին փորձել է գողանալ Ստրադիվարիուսի ջութակը (լուսանկարներ)
Մարինկի անցակետի աշխատողները ուկրաինացի սահմանը հատող մի տղամարդու մոտ ստրադիվարիուսի ջութակն են հայտնաբերել: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը` հղում տալով Պետսահմանային ծառայության բանախոսին:
«Հետաքրքրական գտածոն հայտնաբերել են երեկ Մարինկի անցակետային աշխատողները: Նրանց ձեռքում չեն հայտնվել ինչ-որ թաքցրած ապրանքներ և մթերքներ, այլ իսկական արվեստի գործ` Ստրադիվարիուսի ջութակը»,- հայտնում է ետսահմանային ծառայության բանախոս Օլեգ Սլոբոդյանը:
Նրա խոսքերով` ջութակը հայտնաբերվել է «ՎԱԶ» ավտոմեքենայի խուզարկության ժամանակ, որի ուկրաինացի վարորդը ուղևորվում էր Դոնեցկ: Անցակետային խումբը գտածոն հայտաբերել է մեքենայի բեռնախցիկում. 1730թ. Ստրադիվարիուսի հինավուրց ջութակը(Concert Violin Straduari), հնարավոր է, պատմական և մշակութային արժեք է ներկայացնում:
Ուկրաինացին և ջութակը հանձնվել են ոստիկանություն: