Էրդողանը Թրամփին ընտանիքի հետ հրավիրում է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահին իր ընտանիքի հետ հրավիրել է Թուրքիա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Թուրքիայի նախագահին լավ ընդունելության համար: Եվ ես անհամբերությամբ սպասում եմ նրան իր ընտանիքի հետ Թուրքիայում»,- ասել է Էրդողանը:
Թրամփը շնորհակալություն է հայտնել թուրք առաջնորդին:
Էրդողանին ողջունելով՝ Թրամփը հայտնել է, որ երկու առաջնորդներին սպասում են «երկար և լարված բանակցություններ»: