ՌԴ ԱԳՆ-ի ուշագրավ ու զավեշտալի հայտարարությունը՝ հայկական ռազմական տենիկան խոցելու մասին
ՌԴ արտգործնախարարությունն ուշագրավ ու, միաժամանակ, զավեշտալի մի հատարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայկական ռազմական մեկ միավոր տեխնիկան խոցելու կապակցությամբ:
Այդ հայտարարության մեջ ասված է, որ Ռուսաստանը, որպես միջնորդ, դատապարտում է կրակի դադարեցման ռեժիմի խախտումները և կողմերին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները լարվածության հետագա աճը կանխելու համար:
Այս կարգի հայտարարությունները զավեշտալի են այն պատճառով, որ խրախուսում են առաջինը հարված հասցնող կողմին: Նման հայտարարությունների տրամաբանության համաձայն լարվածության աճը գրանցվում է ոչ թե առաջին հարվածից հետո, այլ տուժած կողմի պատասխան գործողության արդյունքում:
Այսինքն՝ եթե անպատասխան հարված է հասցվում, ապա ամեն ինչ կարգին է ու լարվածության աճ չկա, բայց եթե այդ հարվածին պատասխան է տրվում, ուրեմն լարվածության աճն այլևս փաստ է: Մեր իշխանություններն էլ են կարծես թե միանգամայն համաձայն են այսօրինակ տրամաբանության հետ:
Արման Մելիքյան. Ֆեյսբուք