Թերեզա Մեյը Հարրի Փոթերի երկրպագուն է
Թերեզա Մեյը, ով զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, իրեն անվանել է Հարրի Փոթերի երկրպագուն: Այս մասին գրում է Actualnews.org-ը՝ հղում տալով «The Telegraph»-ին:
Ինչպես պարզաբանվում է, Մեծ Բրիտանիայի վարչապետն այս խոստովանությունն արել է, երբ այցելել է Բիրմինգհեմի կրտսեր դպրոց: Աշակերտների հետ գրքերի մասին քննարկում անցկացնելով՝ նա խոստովանել է, որ կարդացել է պատանի հրաշագործի մասին բոլոր գրքերը: Քաղաքական գործիչը պարզապես հիանում է դրանցով:
Դեռևս «Հարրի Փոթեր»-ի հեղինակ Ջոան Ռոուլինգը չի մեկնաբանել այս լուրը: Կին գրողն ավելի վաղ ասել էր, որ լեյբորիստների կողմնակիցն է՝ միաժամանակ քննադատելով քաղաքական գործիչ Ջերեմի Կորբինին: