Էդրողանը խոսել է ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին
Անկարան և Վաշինգտոնը դիտարկում են Սիրիայում և Իրաքում համատեղ գործողությունների տարբերակները: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք դիտարկում ենք ընդհանուր պայմանները, որոնք մենք կարող ենք ձեռնարկել Սիրիայում և Իրաքում»,- թարգմանչի օգնությամբ ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը չի ասել, թե ինչ պայմանների մասին է խոսքը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն Թուրքիաին բողոքներ է ներկայացրել Իրաքի տարածքում Անկարայի հարվածների հետ կապված՝ հայտնելով, որ նմանատիպ հարվածները կարող են տեղի ունենալ միայն Իրաքի կառավարության համաձայնությամբ: