Համասեռամոլների ցեղասպանություն՝ Քադիրովի կողմից. ԼԳԲՏ ասոցիացիաները դիմել են Հաագայի դատարան
Երեք ԼԳԲՏ ասոցիացիաներ բողոք են ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան (Հաագայի դատարան) Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի դեմ՝ կապված հանրապետությունում նույնասեռականներին ձերբակալելու մասին հաղորդագրությունների հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով այդ ասոցիացիաներից մեկի՝ «Stop Homophobie»ի պաշտոնական հաղորդագրությանը:
Ինչպես հաղորդվում է, այդ երեք ասոցիացիաները՝ « Mousse», «Stop Homophobia» և «Idaho France Committee» մայիսի 15-ին բողոք են ուղարկել Հաագայի դատարան այն մասին, որ Չեչնիայում հանցագործություն է տեղի ունենում, որը կարելի է որակել որպես ցեղասպանություն:
«Այդ գործողությունները տեղի են ունեցել առանձին խմբերի կողմից՝ Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովի ղեկավարությամբ չեչենական իշխանությունների նկատմամբ»,- նշվում է հայտարարության մեջ:
Իրաբան Էթյեն Դեսուլերի խոսքով՝ Հաագայի դատարան առաջին անգամ է բողոք ուղարկվում «նույնասեռականների նկատմամբ ցեղասպանություն իրագործելու» մասին: