Պորոշենկոն արգելափակել է ռուսական սոցկայքերը և հեռացել
Պյոտր Պորոշենկոն «ВКонтакте»-ում գրել է, որ ռուսական սոցիալական կայքերի Ուկրաինայի նախագահի բոլոր էջերը փակվում են, և ուկրաինացիներին հորդորել է հեռանալ ռուսական սերվերներից՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ըստ նրա՝ ուկրաինական համացանցային պրովայդերները պետք է դադարեն ներկայացնել դեպի «ВКонтакте» «Одноклассники», «Яндекс» և այլ ռուսական սոցկայքեր մուտքը: Նախագահի բոլոր պաշտոնական էջերն այդ կայքերում փակվելու են:
«Հիբրիդային պատերազմը պահանջում է մարտահրավերներին տրվող ադեկվատ պատասխաններ»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը:
Նա, ի դեպ, նշել է, որ «Facebook»-ի, «Twitter»-ի, «Instagram»-ի և «Youtube»-ի էջերը շարունակելու են գործել: