Անկանխիկ գործարքները՝ առաջին պլանում. 30% աճ՝ 2017-ին
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ հայաստանյան 15 առևտրային բանկերի թողարկած վճարային պլաստիկ քարտերով անցած տարվա ընթացքում կատարվել է 1 տրլն 381.8 մլրդ դրամի գործարք:
Ընդ որում` անկանխիկ գործարքների ծավալը մոտ 30 տոկոսով ավելացել է ու հասել 208 մլրդ դրամի:
Ըստ ներկայացված տվյալների՝ անկանխիկ վճարումների մեջ միայն ինտերնետով գործարքները կազմել են 85 մլրդ դրամ, ընդ որում էլեկտրոնային առևտրին բաժին է հասել 23 մլրդ դրամ, իսկ քարտից քարտ փոխանցումները կազմել են 59 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ` այս տարեսկզբին հայկական բանկերի թողարկած ակտիվ պլաստիկ քարտերի քանակը կազմել է 1.5 մլն հատ:
Արմեն Վարդանյան. Ֆեյսբուք