«Google»-ի նոր օգնականը՝ «iPhone»-ի համար
«Google»-ը մտադիր է ստեղծել խելացի օգնական «iOS» համակարգով աշխատող սարքերի համար: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Ըստ ներքին աղբյուրների խելացի օգնականը կարող է արդեն հասանելի լինել այս շաբաթ «Google»-ի առաջիկա կոնֆերանսից հետո: Ամենայն հավանականությամբ օգտվողները չեն կարողանա ընտրել «Google» օգնականը որպես հիմնական ձայնային օգնական, սակայն ժամանակի ընթացքում հնարավոր է այդ թերությունը շտկվի:
Նաև հայտնի է, որ սկզբնական փուլում «Google»-ի նոր խելացի համակարգը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ի բնակիչների համար: