Գիտնականները «խոսող թուղթ» են ստեղծել
ԱՄՆ-ում Միչիգանի համալսարանի մի խումբ գիտնականներ հարթ ճկուն նյութ են մշակել, որը կարողանում է ձայներ ստեղծել: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն՝ հղում տալով «Nature Communication» ամսագրին:
Այս նոր գյուտի շնորհիվ գիտնականները կարող են ստեղծել «խոսող թղթեր» կամ «երգող դրոշներ»: Նոր նյութն ունակ է վերծանել մեխանիկական էներգիայի ալիքների միջոցով հաղորդվող ինֆորմացիան և հայտնել այն: Գիտնականները կարծում են, որ այս նոր նյութը կարող է նոր սմարթֆոնների և այլ սարքավորումների համար հիմք դառնալ:
Մի շարք փորձերից հետո գիտնականները բացի մեխանիկական ալիքներից հայտնաբերել են նաև ակուստիկ ալիքներ:
«Պատկերացրեք մի թուղթ, որի էջերը նման են սմարթֆոնի և այն խոսում է ձեզ հետ: Ըստ էության դուք կարող եք ստեղծել մի սենյակ, որը պատասխանատու կլինի խոսքի համար և կխոսի ձեզ հետ»,- ասել է գյուտի հեղինակներից Նելսոն Սեպուլվեդան:
Նա նաև առաջարկել է տվյալ նյութն օգտագործել աղմուկի նվազեցման, վտանգի վաղ նախազգուշացման և այլ նպատակներով: