Ադրբեջանում կվերականգնվի՞ մահապատիժը
Ադրբեջանում, հնարավոր է, վերականգնվի մահապատիժը: Այս մասին գրում է «Haqqin.az»-ը:
«Թերթերի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մենք կարող ենք վերականգնել մահապատիժը պետության դեմ ուղղված ծանր հանցագործությունների համար»,- ասել է Ադրբեջանի ԱԺ պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը:
Պատգամավորը առաջարկել է քննել այս հարցը համապատասխան հանձնաժողովներում:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ այս հարցը քննարկելու անհրաժեշտություն է առաջացել այն բանից հետո, երբ մայիսի սկզբին Ադրբեջանում մի խումբ զինվորական և քաղաքացիական անձինք նյութական շահերից ելնելով համագործակցել են թշնամու հետ՝ նրան պարբերաբար ռազմական և պետական գաղտնիքներ փոխանցելով: