Բեռլուսկոնին հեգնել է Ֆրանսիայի նախագահի «գեղեցիկ մայրիկ» կնոջը
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մեկնաբանելով Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները և դրանցում Էմանուել Մակրոնի հաղթանակը ասել է. «Մենք ունենք 39-ամյա երիտասարդի, որի հետևում լավ մասնագիտական փորձ կա, որը և բացատրում է նրա հաղթանակը Մարին Լը Պենի նկատմամբ: Բացի այդ նա ունի «գեղեցիկ մայրիկ», ով իրեն աջակցում էր...»:
«Գեղեցիկ մայրիկ» ասելով Իտալիայի նախկին վարչապետը ի նկատի է ունեցել Մակրոնի կնոջը՝ Բրիջիթ Մակրոնին, ով իր ամուսնուց մեծ է 25 տարով և եղել է Մակրոնի ֆրանսերենի ուսուցչուհին դպրոցում:
Հիշեցնեմ, որ Մակրոնին հեգնող Բերլուսկոնին էլ իր կնոջից բաժանվել է բավական երիտասարդ կնոջ հետ ամուսնանալու նպատակով: Բացի այդ իտալական ընդդիմադիր մամուը Բերլուսկոնիին բազմիցս մեղադրել է մանկապղծության մեջ՝ մեղադրելով անչափահասների հետ կապ ունենալու մեջ:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: