Պորոշենկոն երկրում արգելել է «ВКонтакте»-ն, «Одноклассники»-ն և «Яндекс»-ը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հրաման է ստորագրել: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն՝ նշելով, որ պատժամիջոցները ենթադրում են երկրում «ВКонтакте», «Одноклассники» սոցիալական ցանցերի արգելափակումը:
Բացի դա, կարգելափակվեն նաև «Яндекс»-ի ծառայությունները, ինչը սակայն չի վերաբերվի գլխավոր որոնողական համակարգին: Նշվում է, որ սոցիալական ցանցերի մուոտքն արգելափակվում է այն սահմանափակումների շրջանակներում, որոնք ուղղվել են «Mail.Ru Group»-ին: Համապատասխանաբար, կարգելափակվի նաև «Mail.ru» կայքը:
Այնուամենայնիվ, ինչպես հաղորդվում է, ուկրաինացի օգտատերերը ելք են փնտրում արգելափակված կայքեր մուտք գոծելու համար: