Ոչինչ չի լինելու, քանի դեռ մարդիկ չեն հասկանում, որ պետք է ունենալ ոստիկանություն
Կան պետություններ, որոնք չունեն բանակ, բայց չկա պետություն, որը չունի ոստիկանություն: Պետություն կառուցելիս առաջին քայլը ոստիկանություն հիմնել է: Ոչ թե դատարան, այլ ոստիկանություն։ Ոչ թե արդարադատությունը, այլ բռնության մենաշնորհն է առաջին քայլը:
Հայաստանում բնակվող ցեղախմբերը ոստիկանություն չեն հիմնել, այլ ժառանգություն են ստացել սովետից և մինչ օրս չեն հասկանում այդ կառույցի հույժ կարևորությունը: Նշված ցեղերի համար իր պարտականությունները պատշաճ կատարող ոստիկանը անբարոյական մարդ է համարվում: Կա մի փոքր շերտ, որը այդպես չի կարծում, սակայն, նույնիսկ այդ շերտը իր բարեկամին ոստիկանությանը չի «հանձնում»:
Չի լինելու ասֆալտ, քանի դեռ չկա ոստիկանություն, չի լինելու կրթություն և առողջապահություն, ոչինչ չի լինելու, քանի դեռ մարդիկ չեն հասկանում, որ պետք է ունենալ ոստիկանություն:
Արթուր Դանիելյան. Ֆեսյբուք: