«Plus-size» մոդելը բացահայտել է իդեալական սելֆիի գաղտնիքը
Բրիտանացի «plus-size» մոդել Իսրկա Լոուրենսն իր արտաքին տեսքը հանգիստ վիճակում համեմատել է լուսանկարի հետ այն բանից հետո, երբ դիրք է ընդունել նկարվելու համար, որպեսզի լուսանկարում ավելի բարեկազմ երևա: Կինը լուսանկարները հրապարակել է «Instagram»-ի իր էջում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Լոուրենսը լուսանկարում ներքնազգեստով է: Բրիտանացին հիշեցրել է, որ սոցկայքերում լուսանկարներն իրականությունը չեն ցույց տալիս: Հայտնի մոդելը հաղորդել է, որ հաջողված նկարի համար ընտրում են ճիշտ ռակուրս և գույն, որոնք կարեղ են լուսանկարը տպավորիչ դարձնել:
Նա նաև երկրպագուներին հորդորել է սիրել իրենց այնպիսին, ինչպիսին կան, և չհամեմատվել «Instagram»-ի աստղերի հետ, ովքեր օգտվում են բոլոր հնարքներից նկարահանումների ժամանակ:
Գրառումը հավաքել է 13 000 լայք: