Շնորհակալ եմ, որ ինձ ընտրեցիք. Քիմ Քարդաշյանի հուզիչ գրառումը՝ երեխաների մասին
Շատ աստղեր անտարբեր չեն եղել Մայրերի օրվա հանդեպ և շնորհավորել են իրենց մտերիմներին: Իսկ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է ոչ միայն իր մորը, այլև երեխաներին, ավագ քրոջը և տատիկին: Բոլոր շնորհավորանքները 36-ամյ աստղը հրապարակել է «Instagram»-ի իր էջում ընտանեկան արխիվային լուսանկարների հետ միասին: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Քիմը սկսել է իր երեխաներից՝ նրանց շնորհակալական խոսքեր ասելով և հրապարակելով Սենթին գրկած և Նորթի ձեռքից բռնած լուսանկար լողափից: Այս լուսանկարն արվել է Մեքսիկայում 2016 թվականին:
«Շնորհակալություն իմ երեխաներին նրա համար, որ ինձ են ընտրել և թույլ տվել նրանց մայրը լինել: Դուք ինձ ամենաուժեղ սերը նվիրեցիք, որ ես նույնիսկ չեմ կարող բացատրել: Ես միշտ ձեր կողքին եմ, որպեսզի սովորեցնեմ և պաշտպանեմ ձեզ: Շնորհակալ եմ, որ իմ Մայրության օրն առանձնահատուկ եք դարձնում»,- գրել է նա: