«Mazda»-ի եզակի թանգարան՝ Գերմանիայում
Եվրոպայում «Mazda»-ի առաջին թանգարանը և միակը Ճապոնիայի սահմաններից դուրս հավաքել է իր պատերի տակ 45 մոդելների: Այս մասին գրում է Car.ru-ն:
«Mazda»-ն գոյություն ունի արդեն հարյուր տարի: Իր պատմությունը տանելով 1920 թվականից, իհարկե, ճապոնական ընկերությունը կարող է հպարտանալ ունեցած փառքով:
Լավագույն մեքենաներից որոշները «Mazda» մակնիշով այժմ տեղադրված են Աուգսբուրգում բացված թանագարանում, որը «Auto Frey» տեղի դիլերի և «Mazda»-ի ջանքերի արդյունքով է ստեղծվել:
Խոսելով թանգարանի բացման մասին՝ ընկերության գործադիր փոխտնօրեն Ակիրա Մարումոտոն նշել է, որ բոլորս գործ ունենք ունիկալ և տպավորիչ գործոնի հետ, քանի որ խոսքը վերաբերում է իր բնույթով եզակի հավաքածուի, որտեղ ներկայացված են հնագույն մոդելներ: