Սիրիայում դիակիզում են բանտարկյալներին. Պետքարտուղարություն
Սիրիայի իշխանությունները բանտի համալիրներից մեկի տարածքում դիակիզարան են ստեղծել, որտեղ ոչնչացնում են բանտարկյալների մարմինները: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով ԱՄՆ պետքարտուղարությանը:
Ինչպես հաղորդվում է, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով օգնականի լիզորությունները կատարող Ստյուարտ Ջոնսը:
Ի դեպ, նա վկայակոչել է ինչ-որ «հուսալի աղբյուրների», որոնք հաստատում են, որ բանտերում սպանում են օրական մոտ 50 մարդու, իսկ հետո նրանց այրում են դիակիզարաններում, որպեսզի ծածկեն իրենց հանցագործությունների հետքերը:
Դիվանագետը հաղորդել է, որ համաձայն իր կողմից չնշված ոչ կառավարական կազմակերպությունների տվյալների՝ Սիրիայում 2011-ից 2015 թվականներն ընկած ժամանակահատվածում ձերբակալվել է 65 000-ից 117 000 մարդ, ում ուղարկել են ազատազրկման վայրեր: