Ֆրանսիայի նորընտիր նախագահի պաշտոնական ավտոմեքենան
Լավ ավանդույթի համաձայն՝ Ֆրանսիայի նախագահներն իրենց երդմնակալության ընթացքում օգտագործում են ազգային արտադրության մեքենաներ: Մասնավորապես, Էմանուել Մակրոնը հանրությանը ողջունել է նոր սերնդի «Citroen DS 7 Crossback»-ի սրահից: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Citroen»-ի տարբեր մոդելները երկար տարիներ մնում են Ֆրանսիայի նախագահների երդմնակալության և այլ կարևոր իրադարձությունների համար որպես պաշտոնական մեքենաներ: Եվ թեկուզ դրանք ներկայացուցչական անուն չունեն, ինչպես շատ պետությունների նախագահների պաթոսային լիմուզինները, ազգային մոդելի ավանդույթը շատ հայրենասիրական և բարետես է:
Նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի երդմանակալության արարողության համար «Citroen»-ը հատուկ պատրաստել էր «DS 7 Crossback»-ը, որի վաճառքը Եվրոպայում պաշտոնապես կմեկնարկի 2018 թվականին: