Լիոնում 1 միլիոն եվրո արժողությամբ թագ են գողացել
Ֆրանսիայում Լիոնի կրոնական արվեստի թանգարանից գողացել են Կույս Մարիայի թագը՝ 1 միլիոն եվրո արժողությամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «RFI»-ին:
Հանցագործները կարողացել են անցնել անվտանգության բարդ համակարգի միջով: Բացի թագից, նրանց հաջողվել է գողանալ մշտական ցուցադրությունից մատանի և գավաթ:
Թագը պատրաստվել է 1899 թվականին: Այն գրեթե 1 800 թանկարժեք քարերով և մարգարիտներով է զարդարված: Այն նվիրաբերել էին Լիոնի հարուստ ընտանիքները:
Ինչպես պատմել են թանգարանում, յուրաքանչյուր թանկարժեք քայրը ցուցակարգվել է 2016 թվականին, և դա կարող է օգնել որոշել թագի բաղադրիչների տեղակայման վայրը: