Հավրի քաղաքապետը Ֆրանսիայի նոր վարչապետի պաշտոնում
Ֆրանսիայի նորանշանակ նախագահ Էմմանուել Մակրոնը Հավր քաղաքի քաղաքապետ 46-ամյա Էդուարա Ֆիլիպին նշանակել է երկրի վարչապետ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Շուտով վարչապետը պետք է ձևավորի երկրի կառավարությունը:
Մակրոնը իր լիազորությունները ստացել է մայիսի 14-ին՝ փոխարինելով Ֆրանսուա Օլանդին:
Ֆիլիպը ծնվել է 1970 թվականին՝ Ռուանում: Նա ավարտել է Փարզի քաղաքական հետազոտությունների համալսարանը, և կառավարման ազգային դպրոցը: Նախկինում եղել է «Սոցիալիստանական» կուսակցության անդամ, բայց հետագայում հայացքները փոխվել են և անդամագրվել է «Հանրապետական» կուսակցությանը:
2010 թվականից եղել է Հավրի քաղաքապետը: