Բրիտանացի վետերանը դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը (տեսանյութ)
Երկրորդ համաշխարհային պատերազմի բրիտանացի վետերանը դարձել է աշխարհի ամենատարեց պարայուտիստը: Նա 101 տարեկան և 38 օրական է: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Բրիտանացի Բրայսոն Ուիլյամ Վերդեն Հեյսը կատարել է թռիչքը ավելի քան 5 հազար մետր բարձրությունից: Թռիչքից հետո վետերանը ասել է, որ գտնվում է «յոթերորդ երկնքում»:
Առաջին անգամ բրիտանացին փորձել է ռեկորդակիր դառնալ 100 տարեկան հասակում, իսկ մտահղացումը եղել է դեռ 90-ում: Նա գերազանցել է Կանադացի Արմանդ Ժանդրոյին, ով թռչել էր պարաշյուտով 101 տարեկան և 3 օրական հասակում:
«Ես որոշել եմ դա անել ևս մեկ անգամ, և ես շատ հպարտ եմ դրա համար»,- ասել է Հեյսի դուստրը: