Մերկելը հայտնել է, որ փնտրում է թուրքական «ԻՆջիրլիք» ռազմաբազային փոխարինող
Գերմանիան փնտրում է Թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազային փոխարինող այլընտրանք: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Դա դժվար է: Եվ մենք այդ ամենը հստակ հասկացրել ենք: Մենք շարունակելու ենք բանակցել, բայց զուգահեռ կարող ենք տեսնել՝ ինչպես է իրականացվում մանդատով ամրագրվածը: Քանի որ մենք ունենք դժվարություններ, դա նշանակում է՝ մենք պետք է փնտրենք «ԻՆջիրլիք» ռազմաբազային հնարավոր փոխարինող , օրինակ՝ Հորդանանում»: -Ասել է Մերկելը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Թուրքիան չի թույլատրել գերմանացի խորհրդարանականներին այցելել ռազմաբազա: