Ռուսաստանը սկսել է արտադրանքների լայնամաշտաբ ստուգում
Ռուսաստանը սկսել է միջազգային ստանդարտների համպատասխան արտադրանքների լայնամաշտաբ ստուգումը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Ընկերությունները իրավունք կունենան պիտակավորել իրենց արտադրանքը միջազգային ստանդարտների համապատասխան՝ «ԱՎԾ» նշանով, և պետք է մտնեն «Ռոսստանդարտի» գրանցամատյանի կայքում»,- նշվում է տարածված հաղորդագրությունում:
Եթե բացահատվեն անարժանահավատ պիտակավորումներ, ապա արտադրողները կարող են ենթարկվել պատասխանատվության, համաձայն մտավոր սեփականության պաշտպանության մասին օրենքի, որը ներառում է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվության: Այս դեպքում ընկերությունը կարող է տուգանվել մինչև 500 հազար ռուբլի:
Ինչպես փոխանցում են նախարարությունից, «Ազգային սերտիֆիկացման համակագին» նախագիծը հավանության է արժանացել, և տրվել է ժամանակ «փորձնական» գործարկելու:
Ստուգումը կսկսվի ռուսական 7 մարզերում: Հաջորդ տարի նախատեսվում է ազգային սերտիֆիկացման համակարգի շահագործումը ողջ երկրում:
Ծրագիրը նախատեսված է սպառողների շահերը պաշտպանելու համար: Այս դեպքում ոչ մի արտադրանք չի կարող առանց պիտակի լինել: Իսկ ընտրությունը կկատարի գնորդը: