«ԻՊ» առաջին թիրախը ես եմ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել, որ «ԻՊ» դեմ միակ իրական պայքարը տանում է Թուրքիան: Այս մասին գրում է «Sputnik.ru»-ն:
«ԻՊ-ի թիրախում առաջինը ես եմ: Նրանց մամուլում ամբողջ հասակով իմ նկարներն են: Որովհետև ԻՊ-ի դեմ միակ իրական պայքարը Թուրքիան է տանում: Այն մեղադրանքները, թե Թուրքիան օգնում է ԻՊ-ին, մնացել են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ժամանակներից ու չպետք է այժմ ազդեն թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»,- նշել է Թուրքիայի նախագահը: