«Երկիրը բարդ իրադրության մեջ է դնում, պետք է սպանենք նրան». նոր աղմկահարույց մանրամասներ Հրանտ Դինքի սպանությունից
Թուրքիայի ընդհատակյա մաֆիաներից մեկի պարագլուխ Քուրշաթ Յըլմազի նոր ցուցմունքները աղմկահարույց մանրամասներ են բացահատել պոլսահայ լրոգրող, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին: Այս մասին գրում է գրում է «Diken»-ը:
Յըլմազը հայտնել է, թե գյուլենականներն իրեն հորդորել են սպանել Դինքին: Նա, մասնավորապես, ասել է. «Իսմաիլ Է.-ն գյուլենական համայնքին պատկանող հյուրանոցում խոսեց հայ լրագրող Հրանտ Դինքից: Գյուլենական իմամը ցանկացավ, որ համայնքի մաֆիայի պարագլուխը լինեմ: Խոսելով Դինքի մասին՝ ասաց. «Նա փորձում է հայկական համայնք ստեղծել: Երկիրը բարդ իրադրության մեջ է դնում, պետք է սպանենք նրան»,- պատմել է Յըլմազը:
Նա նաև հայտնել է, թե նույն մարդը ցանկացել է, որ ինքը սպանի Ալևի այլ պետակա գործիչների, սակայն ինքը հրաժարվել է: