Գարեգին Բ-ն Մոսկվայում մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովին
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հրավերով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, թեմի հիմնադրման 300-ամյակի առիթով Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը մայիսի 16-18-ը կգումարվի Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն):
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, այս առիթով մայիսի 15-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա: