ՀՀԿ-ն հաղթանակ է տարել Երևանի ավագանու ընտրություններում. հայտնի են բոլոր ընտրական տեղամասերի արդյունքները
ԿԸՀ-ն ժամը 3:10-ի դրությամբ մշակել է բոլոր 474 տեղամասերի տվյալները։
Նախնական տվյալներով 71.25 տոկոս (240036 քվե) ձայներով առաջատարն է ՀՀԿ-ն:
«Ելք» կուսակցությունների դաշինք հավաքել է 21 տոկոս (70731 քվե):
«Երկիր ծիրանի կուսակցություն` 7,75 տոկոս կամ (26109 քվե):
ԿԸՀ նախնական տվյալներով, մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345.226 մարդ կամ ընտրողների 40,99%-ը:
Ավագանին, որը ընտրվում է 5 տարի ժամկետով, ձայների մեծամասնությամբ կնշանակի Երևանի քաղաքապետին։ Քաղաքապետի թեկնածուներն են համամասնական ցուցակների առաջին համարները՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը (ՀՀԿ), նոր գումարման ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը («Ելք» դաշինք) ու «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»)։